2024-03-29 08:30
Լրատվական գործակալություններ
0
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել
Մարտի 28-ին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը և այդ գործընթացում երիտասարդության դերակատարմանը վերաբերող հարցեր։
Քննարկվել են նաև մշակութային և հոգևոր ընդհանուր արժեքներին վերաբերող հարցեր։
Aysor.am